Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վարչապետը եղավ միայն Սիսիանում

Վարչապետը եղավ միայն Սիսիանում
21.12.2020 | 23:38

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, որ աշխատանքային օրը պետք է անցկացներ Սյունիքի մարզում, այցելեր Սիսիան, Գորիս, Կապան, Մեղրի, հանդիպեր սյունեցիներին, եղավ միայն Սիսիանում։ Վաղ առավոտից սյունեցիները փակել են ճանապարհները՝ թույլ չտալով Փաշինյանի մուտքն իրենց հայրենիք։ Փաշինյանը Սիսիանում հավաքված ժողովրդին ասաց, թե ճանապարհը փակել են, որովհետև գիտեն, որ Գորիսում էլ, Կապանում էլ, Մեղրիում էլ իր աջակիցների հավաքը կլինի։


«Բայց ասում եմ՝ մենք սադրանքների չենք տրվելու, ոչինչ, Մեղրին էլ է իր տեղում, Կապանն էլ, Գորիսն էլ։ Եթե իրենք գործարքը չեն ընդունում՝ բացեն ճանապարհը, գնանք Գորիս, Կապան, տեսնենք հավաք կլինի, թե չէ, եթե չեն բացում, ոչինչ, հաջորդ անգամ կգնանք», - ասաց վարչապետը։ Նա ասաց, թե եկավ, նայեց սյունեցիների աչքերի մեջ, ասաց նաև՝ գիտի, շատ հարցերում մեղավոր է։


ՙՀիմա համոզվեցի, որ ճանապարհը փակել են, որ ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում՚ ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Առավելևս սգի օրով ուժային գործողությունների չենք գնա։ Վերադառնում ենք Երևան։ Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք եմ մնում մեկ այցելություն։ Խաղաղություն մեր նահատակներին», - գրել է նա։

Դիտվել է՝ 1819

Մեկնաբանություններ